Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, դա այլ խնդիր է»․ Փաշինյան

Հունիս 27,2022 22:33

«Նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների աղաղակող փաստեր ենք տեսնում Ադրբեջանից։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ Լեռնային Ղարաբաղ չկա։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք անգամ օգտագործված է Լեռնային Ղարաբաղ անունը։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղ անունը բնորոշված է նաեւ ՌԴ խաղաղապահների տեղակայման գոտու տրամաբանության մեջ։ Եվ արձանագրված է, որ ռազմագերիները, պատանդներ եւ պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։ Ընդ որում, Ադրբեջանը փորձ է անում ասել, թե նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո․․․ Մենք այսօր Ադրբեջանում պահվող գերիներ ունենք, ովքեր նոյեմբերի 9-ից առաջ են հայտնվել գերության մեջ, կան նաեւ՝ հետո, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում, որ դա չի վերաբերում հետոյին, իսկ մենք նոյեմբերի 9-10-ին դեպքեր ենք ունեցել»,- այս մասին այսօր պատասխանելով լրատվամիջոցների հարցրեցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն խնդրին, թե ինչո՞ւ մինչ օրս բացված չեն տարածաշրջանային կոմունիկացիաները, Փաշինյանն ասաց՝ իսկ Ադրբեջանը բացե՞լ է կոմունիկացիաները․«Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարության մեկ այլ աղաղակող խախտում է թույլ տվել, ինչն արտահայտվել է նաեւ Փառուխի դեպքերով, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, եւ ցավոք, մինչեւ այժմ շարունակում են մնալ այնտեղ եւ մենք շարունակաբար բարձրաձայնում ենք հարցը, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքը։ Ես ուզում եմ ի ցույց դնել, որ Ադրբեջանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եւ այդտեղից հարց է բխում՝ իսկ ինչո՞ւ են այդ հայտարարություններն անում, պատասխանն ինձ համար ակնհայտ է՝ նրանք նոր պատերազմի լեգիտիմություն ենք փորձում ձեւավորել։ Այդ նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, դա այլ խնդիր է։ Բայց գործողությունների վեկտորը դա է, եթե դա չէ, ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք սահմանագծման լուծումների գնալ, եւ մենք աշխատելու ենք։ Հույս ունեմ, որ այն առաջարկը, որը Հայաստանն արել է, կընդունվի, եւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստն էլ հույս ունեմ հնարավորինս շուտ տեղի կունենա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930