Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 27-ին գումարված արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
68 կողմ ձայնով Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը եւ Քրիստինե Մկոյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուներ:
ՀՀ Ազգային ժողով