Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը կրկին Ֆրանսիայում է։
Այս անգամ քաղաքագլուխն իր այցը Եվրոպա սկսել է ոչ թե Ֆրանսիայից, այլ Լեհաստանից՝ այս երկրի հյուսիս-արևելքի ամենամեծ քաղաքից՝ Բելոստոկից։ Նա մեկնել է հունիսի 23-ին ՝ Բելոստոկի քաղաքապետի հրավերով , որպեսզի ամսի 24-25-ին մասնակցի լեհական քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը։
Այն դեռ 2013 թվականից համարվում է Գյումրիի քույր քաղաքներից մեկը։
Վարդգես Սամսոնյանը Լեհաստանից մեկնել է Լիոն՝ մասնակցելու հայ- ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին։ Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Նա Գյումրիում կլինի հուլիսի 1-ին։
Կարդացեք նաև
Ի դեպ, այդ համաժողովին կմասնակցի նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունից։
Մեր տեղեկություններով, այսօր Ֆրանսիա կմեկնի նաև Շիրակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի հետ։ Նրանք ևս կմասնակցեն այդ կոնֆերանսին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ