Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Փաշինյանի, լրատվամիջոցները բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնեն

Հունիս 27,2022 20:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանում է լրատվամիջոցների եւ ՀԿ-ների հարցերին։ Ինչպես նախորդ անգամներն, այս անգամ էլ հարցերը նախապես ուղարկվել են, հեռարձակումն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, որի մեկնաբանն էլ հնչեցնում է հարցերը։ Մի քանի տասնյակ լրատվամիջոցներ բոյկոտել են այս ասուլիսը, որոշները նշել են, որ նախորդ անգամ իրենց հարցերը ուղիղ եթերում խեղաթյուրվել են։

Այսօր պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ եք խուսափում դեմ առ դեմ նորմալ ձեւաչափով ասուլիսներից, ո՞րն է ձեր մտավախությունը ձեր նախկին գործընկերների հետ ուղիղ շփվելու հարցում, Փաշինյանը պատասխանեց՝ այս քննարկումը տարօրինակ է, որովհետեւ հարցի հեղինակն ասում է՝ ինչո՞ւ եք խուսափում ուղիղ հարցից, այն դեպքում, երբ եթերում հնչում է իր ուղիղ հարցը։

Այս թեմայով մեկ այլ հարց էլ Tert.am-ից էր, որը հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ է Փաշինյանն այս ձեւաչափով անում ասուլիսներն, ինչո՞ւ չի պատասխանում ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերին։

Ի պատասխան այս եւ նույնաբովանդակ այլ հարցի, Փաշինյանն ասաց․«Չգիտեմ՝ քանի լրատվամիջոցների մասին է խոսքը, բայց որքան տեղյակ եմ, բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել։ Հիմա նկարագրեմ իրավիճակ՝ ենթադրենք հրավիրել ենք ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին, եւ այդ նույն լրատվամիջոցներն ասում են՝ մենք բոյկոտում ենք։ Պատճառ միշտ էլ կգտնեն՝ կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները։ Կամ չեն բոյկոտում, գալիս են հարց են հնչեցնում, պատասխան են լսում, որը իրենց դուր չի գալիս եւ ասում են՝ բոյկոտում ենք, որովհետեւ պատասխանը չի բխում մեր ինչ-ինչ պատկերացումներից, կամ այդ նույն լրատվամիջոցների մի մասը, ովքեր վերջին շրջանում լայնորեն ներգրավված են Երեւանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխան իրենց դուրս չի գալիս եւ որոշում են կաթվածահար անել, կամ լքել ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Ես նկատի ունեմ՝ եթե խնդիրը բոյկոտն է, ապա բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի։ Կամ այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները, հիշեցնեմ, խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը, ես չտեսա այդ նույն լրատվամիջոցները դատապարտումը, թե ինչո՞ւ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն գնում հանրության առաջ բանավիճում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930