Այսօր Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնած «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Հայաստանի ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, Լիբանանի Համազգայինի ճեմարանի վաստակաշատ տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, գրականագետներ և գրողներ Արցախից և Հայաստանից։
«Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի ընթացքում կկազմակերպվեն տարբեր հանդիպում-քննարկումներ Արցախի երեք բուհերում, շրջաններում, ինչպես նաև կլինի ցուցահանդես, մշակութային միջոցառումներ` Ճարտարի և Մարտակերտի մշակույթի տներում։
Մանրամասները «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում:
Կարդացեք նաև
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ