Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ալիեւի պահանջով մենք մեր երկիրը զինաթափում ենք, իսկ ինքը ձեռք է բերում նոր սպառազինություններ, այսինքն, նախապատրաստվում է «խաղաղության դարաշրջանին»

Հունիս 27,2022 19:30

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Ապարանում տեղի ունեցած սկանդալային սպանության մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Ոստիկանության հաղորդագրության համաձայն որսորդական հրացանի մի կրակոցից երկու հոգի զոհվել է, հինգ հոգի ստացել ծանր վիրավորում: Ստացվում է՝ որսորդական հրացանը Իսկանդերի պես չի, որ 10 տոկոսով էր աշխատել, այլ աշխատել է մոտ 300-400 տոկոսով: Ձեռք են առնում մարդկանց: Ու չնայած մամուլը, հարազատները կոնկրետ հանգամանքներ են ներկայացնում, անուններ են տալիս, որոնք այնտեղ են եղել, ոստիկանությունը դրանց ոչ բերման է ենթարկում, ոչ լսում է, ոչ ձերբակալում է, որովհետեւ դրանց կողքին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են:

Քիչ առաջ կարդում էի, որ Ադրբեջանի նախագահը պատերազմից հետո 24-րդ այցելությունն է արել Արցախ, այս անգամ՝ Քարվաճառի շրջան: Երեկ Ադրբեջանն այնտեղ բացել է նոր զորամաս: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարվանից Ադրբեջանի բանակի թվակազմը ավելացվում է: Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Ադրբեջանը նոր սպառազինություններ ձեռք բերելու պայմանագրեր է կնքել եւ պայմանագրերը արդեն ընթացքի մեջ են: Այսինքն, մեծացնում է սպառազինությունները: Իսկ դրան զուգահեռ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:

Արդեն երկու ամսից ավելի է՝ Հայաստանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եւ երկու տեղակալներ չունի, Հայաստանի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, պատերազմից հետո Հայաստանը որեւէ  սպառազինություն ձեռք չի բերել, ռազմատեխնիկական համագործակցության որեւէ նոր պայմանագիր չի կնքել, Արցախի պաշտպանության բանակում հիմա ընթանում է վերջին զորացրումը, պատերազմից հետո Արցախի ՊԲ մի փամփուշտ  չի մտել: Չեմ ասում որեւէ այլ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Ըստ էության, Ալիեւի պահանջով մենք մեր երկիրը զինաթափում ենք, իսկ ինքը ձեռք է բերում նոր սպառազինություններ, նոր զենքեր,հատկապես Հայաստանի սահմանին  բացում է նոր զորամասեր եւ ավելացնում է բանակի թվակազմը: Այսինքն, այս մարդիկ նախապատրաստվում են «խաղաղության դարաշրջանին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930