Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դեմ սկսվել է արշավ՝ մանդատները վայր դնելու, խմբակցությունից դուրս գալու, դո՞ւք էլ ստորագրե՞լ եք դրա տակ». Հերիքնազ Տիգրանյանը՝ դատավորի թեկնածուին

Հունիս 27,2022 19:15

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները: ԱԺ արտահերթ նիստում պատգամավորերը փակ, գաղտնի քվեարկությամբ 68 մասնակիցներից բոլորը քվեարկել են Արծրուն Միրզոյանի օգտին: Մյուս թեկնածուները ստացել են զրո ձայն:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է առաջադրվել Գեւորգ Գյոզալյանը: Նրա ելույթից հետո ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Գյոզալյանին հարցրեց. «Փաստաբանական համակարգի մասին ունեմ գործընկերային ջերմ վերաբերմունք, բայց վերջին շրջանում այպանվել ենք, որ գտնվում ենք այս քաղաքական թիմի մեջ: Նոյեմբերի 9-ից հետո մեր դեմ սկսվել է արշավ՝ մանդատները վայր դնելու, խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ եւ եղել են նաեւ ակցաներ, ստորագրահավաքներ, ուզում եմ իմանալ ձեր վերաբերմունքը նման ակցիաների մասին, արդյոք դուք էլ ստորագրե՞լ եք դրա տակ»:

Գյոզալյանը պատասխանեց, որ այդ հարցը բավականին ցավոտ է իր համար, 2007-ից արտոնագիր է ստացել ու Փաստաբանական պալատը հարազատ է իրեն, բայց վերջին տարիներին այն շեղվել է իր ընթացքից ու ավանդույթներից, որոնք դրվել են ի սկզբանե այդ պալատի հիմքում. «Ես նորմալ եմ համարում, որ փաստաբանը կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ, առաջադեմ երկրներում էլ փաստաբանը կարող է հետագայում դառնալ նախագահ: Բայց ես աննորմալ եմ համարում, որ մասնագիտական կառույցը ղեկավարող անձինք՝ կլինի պալատի նախագահ, խորհրդի անդամներ, նրանք անմիջական զբաղվեն քաղաքականությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930