Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան: Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Կարդացեք նաև