Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող է պետությունն ընդերքօգտագործողին տրամադրել այլ անձին պատկանող հողի նկատմամբ իրավունքներ»․ Արթուր Գրիգորյան

Հունիս 27,2022 18:45

«Տարօրինակ միտում կա հիմա։ Վստահ չեմ, որ բոլորն են հետեւում ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման գործընթացին, որում մի շատ տարօրինակ բան է ամրագրված․ առաջարկվում է, որպեսզի պետությունն ընդերքօգտագործման իրավունք տրամադրելուն զուգահեռ մասնավոր ընկերությանը՝ ընդերքօգտագործողին, տրամադրի նաեւ հողի նկատմամբ իրավունքներ»,-«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի կազմակերպած՝ «ՀՀ սահմանադրության բարեփոխումներ․ մարդու իրավունքների օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց իրավաբան, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հողը կարող է լինել մասնավոր կամ համայնքային սեփականություն, բայց առաջարկվում է ընդերքօգտագործողին տալ հողի հանդեպ իրավունքներ․ «Պետական մարմինները որեւէ կերպ չեն մեկնաբանում, հասկանալի չէ, թե սա ինչ գործընթաց է։ Գուցե պետք է ավելի՞ ամրագրել հողի, անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը։

Ո՞նց կարող է պետությունն ընդերքի օգտագործմանը զուգահեռ՝ ընդերքօգտագործողին տրամադրել այլ անձին պատկանող հողի նկատմամբ իրավունքներ։ Նոր բան են ուզում առաջ մղել, որ եթե ընդերքօգտագործողն ու քաղաքացին համաձայնության չեն գալիս, ապա դատարանի որոշմամբ պետք  է հողի օգտագործումը տրամադրվի ընդերքօգտագործողին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930