ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն Արմավիր գյուղի մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շաքարյանի ծննդյան 20-ամյակին նվիրված «Կյանք՝ կյանքից հետո» խորագիրը կրող հիշատակի միջոցառմանը:
Հայրենասիրական, ոգեկոչման և ճանաչողական բովանդակությամբ հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված հերոս հայորդուն:
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի համար ընկած քաջերի հիշատակին:
ՀՀ Արմավիրի մարզպետարան