Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք. Ա1+

Հունիս 27,2022 17:56

«Ա1+». «Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին ու հետագա զարգացումներին։

Նա նաև հավելում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին միջանցք է խոստացել, բայց չի կարողանում տալ, քանի որ Հայաստանն է ընդդիմանում։
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասում է, ռուսական շրջանակներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի պարտության համար ավելի շատ Սերժ Սարգսյանին է մեղադրում, քան թե Նիկոլ Փաշինյանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այսինքն այս ուղեղի կարծիքով՝ հայկական կողմը այդ 3 օրուայ ընթացքին երբ Շուշին է կորցրեր, դեռ աւելի գէշ վիճակի է եղեր վտանգուած Ստեփանակերտով, բայց իր թշնամին համաձայներ է մեղրի միջանցք բառերը հանել. հոս երէք կարելիութիւն կայ՝

    1 Սուտ է
    2 Ռուսները իրենք են հանել տուեր մեղրի միջանցք բառերը եւ ստիպեր պատերազմը դադարեցնել
    3 ԱՍը մեր միակ տիեզերագնացետչեկաւն է

    Ես կարծեմ 3ը համենայնդէպս ճիշդ է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930