Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող սահմանադրությունը, նախորդի համեմատ, հրաժարվել է անգամ շրջակա միջավայրի հետ կապված իրավունքներից»․ փորձագետ

Հունիս 27,2022 17:21

«Շրջակա միջավայրի իրավունքները միավորում են մի շարք այլ իրավունքների, օրինակ՝ առողջության իրավունքը, տեղեկատվության ազատությունը, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրները․ երբ այս իրավունքների պաշտպանության երաշխիքները նվազեցվում են, սա հանգեցնում է նաեւ այլ իրավունքների պաշտպանության նվազեցմանը»,-«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի կազմակերպած՝ «ՀՀ սահմանադրության բարեփոխումներ․ մարդու իրավունքների օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց »,-«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ, մարդու իրավունքների փորձագետ Անահիտ Սիմոնյանը (լուսանկարում)։

Նրա խոսքով՝ 2015թ․-ի սահմանադրությունն այս տեսանկյունից հետընթաց էր․ «Իսկ 2005թ․-ի սահմանադրությունն այս առումով իդեալական չէր, նպաստավոր չէր, բայց ուներ որոշ կարեւոր երաշխիքներ։ Իսկ գործող սահմանադրությունը, նախորդի համեմատ, հրաժարվել է անգամ շրջակա միջավայրի հետ կապված իրավունքներից, օրինակ՝ նյութական, առողջ շրջակա միջավայրում ապրելու, բնապահպանական տեղեկատվություն ստանալու իրավունքները։ Սա էական նվազում է։ Անգամ սա չունենալը գործող սահմանադրությունում մեծ խնդիր է»։

Անահիտ Սիմոնյանը շեշտեց, որ շրջակա միջավայրի վերաբերյալ իրավունքների ամրագրումը սահմանադրությունում նաեւ միջազգային ուղենիշ է, որովհետեւ ավելանում է թիվն այն պետությունների, որոնք զարգացնում են իրենց սահմանադրությունը․ «Մենք հոսանքին հակառակ ուղղությամբ ենք գնում։ Հետընթացը շտկելու համար առաջարկում ենք ամրագրել պետության կողմից առողջ շրջակա միջավայրի պահպանությունը։ Գործող սահմանադրությունում այս պարտավորությունը միայն քաղաքացուն է վերաբերում։ Առաջարկում ենք որպես հիմնական երաշխիք ամրագրել քաղաքացու՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ Բնապահպանական տեղեկատվությունը մերժելը պետք է լինի անթույլատրելի։ Որպես սեփականության իրավունքի ամրագրման հիմք՝ պետք է ամրագրել նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Կարծում եմ՝ ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրների մի ստվար զանգված ապացույցն է այս երաշխիքի անհրաժեշտության»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930