Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։
Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Միջոցառման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Գազիզովը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, «Հալալ» եղանակի առանձնահատկությունները, չափանիշները և հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն