Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։
Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։
Կարդացեք նաև
Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
ՀՀ ՊՆ