Sputnik Արմենիա. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին:
Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել է ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերությունը:
Կարդացեք նաև