Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե Հայաստանը իշխանություն ունենար, այսօր վարչապետը կլիներ Լարսի անցակետում»

Հունիս 27,2022 15:29

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը գյուղմթերքի արտահանումների այս թեժ ժամանակահատվածում կրկին անորոշ ժամանակով փակվելու մասին, ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք Լարսում ունեցել ենք առեւտրային ներկայացուցիչ՝ Արամ Թանանյանը, որը հրաժարական է տվել, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա գործառույթը Լարսի անցակետի հետ կապված մեր բեռնափոխադրողների, անհատ քաղաքացիների բոլոր խնդիրները լուծելն էր: Նա նախկին հանցավոր, կոռումպացված իշխանությունների օրոք փրկարար ծառայության պետի տեղակալ էր եւ ստացել էր գեներալ մայորի կոչում;

Արամ Թանանյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր Լարսում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ: Այդ մարդը հրաժարական է տվել, վերադարձել է Հայաստան: Ու նրան ոչ մեկը չի փոխարինում: Այսինքն, Հայաստանը հիմա ոչ մի պաշտոնյա, որը տեղում կլուծի տեխնիկական, կազմակերպական, իրավական խնդիրներ մեր ընկերությունների, քաղաքացիների համար, այլեւս չունի: Ու դրանով ոչ ոք չի զբաղվում:

Մի քանի օր առաջ Լարս էր այցելել էկոնոմիկայի նախարարը՝ Քերոբյան ազգանունով, եւ հանդիպել ռուս պաշտոնյայի հետ: Այդ հանդիպմանը չի մասնակցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն, ի դեպ, նշանակման օրվանից մինչեւ այսօր Ռուսաստանի նախագահին իր հավատարմագրերը չի հանձնել: Այսինքն, նրա պաշտոնական պարտականությունները դեռ Ռուսաստանում պաշտոնապես չեն մեկնարկել: Ու ինքը հրաժարվել է գնալ Լարս, մասնակցել այդ հանդիպմանը:

Հիմա ես ուզում եմ հասկանալ. որ Լարսում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին ազատում են ու տեղը ոչ մեկին չեն նշանակում, չե՞ն մտածում, թե խնդիրներն այնտեղ ով պետք է լուծի, թե էկոնոմիկայի նախարարն ինչի՞ համար էր գնացել: Լարսի անցակետը, որքան հասկանում եմ, ընդամենը մի քանի ամիս է աշխատում: Ձմռանը փակ է՝ բնակլիմայական պայմաններով կապված: Այդ միակ կապն ունենք իրականացնելու ամռան ամիսներին եւ հիմա ամռան ամիսներն են:

Սա նրանից է, որ Հայաստանի Հանրապետություն որպես պետություն՝ գոյություն չունի, իշխանություն որպես այդպիսին՝ գոյություն չունի: Որովհետեւ եթե Հայաստանը իշխանություն ունենար, այսօր վարչապետը կլիներ Լարսի անցակետում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930