Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Ղազախստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում խոսել է տարածաշրջանում միջանցքների կարևորության մասին և այդ համատեքստում առանձնացրել նաև իր տերմինաբանությամբ, «Զանգեզուրի միջանցքը»:
Նա նշել է, որ կասպիական միջանցքները կարևոր նշանակություն ունեն, և տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը զգալի ներդրում կլինի տարածաշրջանի համար:
«Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր գործակցությունը էներգետիկ ոլորտում: Մենք սատարում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և Զանգեզուրի միջանցքի բացումը: Հույս ունեմ, որ թյուրքական պետություններն էլ իրենց ներդրումը կունենան այդ ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ