2022 թվականի հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 99 հաղորդում, 76-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։
Նախորդ շաբաթների համեմատ ավելացել է հանցագործությունների՝ միաժամանակ պատահարների թիվը: Գրանցված հանցագործություններից 75-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:
Անցած շաբաթվա ընթացքում վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ ստացված 12 հաղորդումներից բոլորը բացահայտվել են: Գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 4, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ մեկական դեպքեր: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության մասով ստացված 10 դեպքից բացահայտվել են բոլորը:
Հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ կանխարգելիչ միջոցառումներ, բնակչության հետ պարբերաբար իրականացնելով բացատրական աշխատանքներ: Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 6 քաղաքացի:
Կարդացեք նաև
Քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, իրականացնում է համալիր միջոցառումներ՝ շրջանառությունն արգելված թմրանյութերի, դրանց աճեցման և իրացման գործընթացը կանխելու ուղղությամբ: Անցած յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 21 դեպք:
Հունիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Հայտնաբերվել է մեկ հետախուզվող և հետախուզում է հայտարարվել մեկ քաղաքացու նկատմամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 21-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 190-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Շաբաթվա տրանսպորտային պատահարներից Ստեփանակերտ քաղաքում մահվան ելքով մեկ դեպք է արձանագրվել, բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն