ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետ կապված այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց, որ խորհրդի կազմի անդամներից ձեւավորվել է հանձնախումբ, 5 հոգի է միացել՝ ինքը, Բեքմեզյանը, Մելիքջանյանը, Մեսրոպ Մակյանը, եւս մեկը, որի ազգանունը չի հիշում ու խնդրել են Ռուբեն Վարդազարյանին, որ տրամադրի այդ խոսակցության մասնակիցների հետ ամբողջական ձայնագրությունը՝ առանց մոնտաժելու, որ կարողանան եզրակացության գալ:
Դիտարկմանը, որ այդ կարճ ձայնագրության մեջ էլ հստակ է, որ Գագիկ Ջհանգիրյանը միջամտում է արդարադատությանը, ասում է՝ երկրորդ քրգործը չեմ թողել հարուցվի, երրորդը չեմ թողել հարուցվի՝ նա պատասխանեց, որ ենթադրյալ իրադարձություների, դեպքերի մասին շրջանառվում են վարկածներ, այդ թվում կա նաեւ Ջհանգիրյանի վարկածը, որը նա հնչեցրեց Հանրային հեռուստաընկերությամբ. «Այդ բոլոր վարկածներն ունեն կյանքի իրավունք, որոնք պետք է հետագայում քննվեն օրենսդրության պահանջի ներքո համապատասխան քննչական մարմնի կողմից: Սպասենք դատավարական, քրեադատավարական ընթացակարգերով որոշումներին»:
Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի հնչեցրած արտահայտությանը, Խաչատուրյանն ասաց, որ այդ արտահայտության մոտիվների հետ կապված տարբեր վարկածներ են առաջ քաշվել, իսկ թե որ վարկածն է իրականությանը համապատասխանում, լուծում են համապատասխան մարմինները, ոչ թե ինքը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ