Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում ՀՀ դեսպանության հավաքականը հաղթող է ճանաչվել «Դեսպանությունների գավաթ-2022» ֆուտբոլային մրցաշարում

Հունիս 27,2022 14:20

Իսպանիայում Հայաստանի դեսպանության հավաքականը հաղթող է ճանաչվել «Դեսպանությունների գավաթ-2022» ֆուտբոլային մրցաշարում🇦🇲🏆🥇

Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացվող մրցաշարին մասնակցել են Մադրիդում հավատարմագրված 33 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ֆուտբոլային հավաքականներ:

Հայաստանը ներկայացնող հավաքականը մրցութային 1-ին օրվա ընթացքում խմբային  փուլում անցկացրել է 3 հանդիպում՝ հաղթելով Բրազիլիայի (3-1), Գերմանիայի (5-0) և Վիետնամի (6-0) հավաքականներին: Մրցաշարի 2-րդ օրվա ընթացքում Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակչում հաղթել է Միացյալ Թագավորության (2-1), 1/4 եզրափակչում՝ Արգենտինայի (3-0), կիսաեզրափակչում՝ Քենիայի (3-0) հավաքականներին։ Եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տոնել Քուվեյթի հավաքականի նկատմամբ՝ 4-1 հաշվով։

Շնորհակալություն ենք հայտնում դեսպանության հավաքականի տղաներին և շնորհավորում՝ անցկացրած փայլուն հանդիպումների և գրանցած հաղթանակի առթիվ:🇦🇲

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930