Վանաձորի Երեւանյան խճուղի փողոցի մի քանի հատվածներ գտնվում են անմխիթար վիճակում: Ամեն օր վարորդները ստիպված են լինում հաղթահարել մի քանի խոշոր քանդված հատվածներ՝ մինչ կհասնեն աշխատանքի, դրա հետեւանքով՝ ամբողջությամբ վնասելով մեքենաները. «Էս ինչքան ժամանակ է՝ էս վիճակում է, ոչ տեր կա, ո՛չ էլ տիրական: Ամեն օր ավտոս քանդելով գնում-գալիս եմ: Օրը մի քանի անգամ էս նույն ճանապարհով եմ անցնում»,- ասում է վարորդներից Վաղինակը:
Մոտ 1 կմ-ի վրա մի քանի քանդած հատված կա, որը ջրագիծ անցկացնելու համար էր քանդվել, որից հետո ճանապարհը նախկին տեսքին այդպես էլ չի բերվել։ «Ամեն անգամ էս փոսերով անցնելիս ավտոյից մի մասը վնասվում է: Ինչքա՞ն կարելի է: Մենակ գույքահարկ են վերցնում պարտաճանաչ, բայց ինչն իրենց գործին է վերաբերում՝ ոչ մեկը ոչ մի բան չի անում»,- դժգոհեց վարոդներից մեկ ուրիշը:
Նշված հատվածում, բացի քանդված փողոցներից, կան նաեւ բաց դիտահորեր:
Կարդացեք նաև
Այս հատվածներում բնակիչները ծառեր են դրել, որպեսզի տեսանելի լինի:
Իսկ օրերս էլ պարեկային ծառայության աշխատակցի մեքենան էր հայտնվել դիտահորում, որից հետո տեղադրեցին քարեր, որպեսզի այլ վարորդները նույնպես չհայտնվեն այնտեղ:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ