Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

Հունիս 27,2022 13:42

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին։

Նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլի մեջ է՝ Քալընը շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն։

«Խաղաղություն եք հաստատում, հաշտվում եք և շարունակում ձեր ճանապարհը»։

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մասնավորապես ասել է հետևյալը.

«Հայաստանի հետ ունեցած սահմանը ինչո՞ւ 1992թ. փակեցինք, ինչո՞ւ հարաբերությունները սառեցրեցինք։ Ղարաբաղի օկուպացիայի պատճառով։ Հիմա, փառք Աստծո, տեսե՛ք, 30 տարի անց պայմաններն այնպես փոխվեցին, այնպես ձևավորվեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, Ղարաբաղն ազատագրվեց։ Եվ մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթաց սկսեցինք։

Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք և չենք կարող ունենալ։ Նրանք մի սխալ արեցին, Ղարաբաղն օկուպացրեցին, դրա դիմաց մենք դիրքորոշում որդեգրեցինք»։

Էրդողանի խոսնակն այնուհետև դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից՝ համարելով, այդ եռյակը չկարողացավ ոչինչ անել, ինչի հետևանքով հակամարտությունը 30 տարի այդպես էլ սառեցված մնաց։ Եվ ըստ նրա՝ դա էր պատճառը, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորվեցին ռազմական ուժի, տնտեսական ուժի առումով ու խնդիրը լուծեցին։

«Այս պահին մենք հարաբերությունները կարգավորում ենք: Մենք լուրջ, արագ կարգավորման գործընթացով ենք անցնում Հայաստանի հետ»,- նշել է Քալընը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930