Երևան քաղաքում՝
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.6°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.50°C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.1°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ