Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը պետք է լինի առանձին, ոչ թե պալատ՝ Վճռաբեկ դատարանի կազմում». Արտակ Զեյնալյան

Հունիս 27,2022 12:55

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանին հարցրեց, թե ի՞նչ տեսակետ ունի այն հարցի մասին, որ հետագայում Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորեն ու ստեղծվի Գերագույն դատարան ու ըստ այդմ սահմանադրական արդարադատություն իրականացվի նաեւ ցածր դատարանների կողմից: Նա ընդգծեց, որ երբեմն Վճռաբեկի ու ՍԴ-ի որոշումները հակասում են իրար:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ նախ պետք է ելնեն գործառույթից, հետո ստեղծեն ինստիտուտը, այնուհետեւ տան լիազորություններ. «Այս հարցին պատասխանելու համար պետք է որոշել՝ Հայաստանը կարիք ունի՞ արդյոք սահմանադրական արդարադատության եւ եթե ունի դրա կարիքը, ապա նախնական վերահսկողություն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ: ԱԺ պատգամավորները դիմելո՞ւ են սահմանադրական արդարադատության ակնկալիքով: Մեզ ինչպիսի՞ ինստիտուտներ են հարկավոր: Այս մոդելը, որ ՍԴ-ն առանձին է Վճռաբեկ դատարանից, սա այն զարգացումն է, որին հասել են ուրիշները՝ փորձի եւ սխալի միջոցով»:

Ըստ նրա, Վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող հակասել ՍԴ որոշմանը: Վճռաբեկը հայտնել է իրավական դիրքորոշում, ենթադրենք, հաղորդել է բովանդակություն իրավական ակտի բնույթին, ՍԴ-ն քննում է դրա սահմանադրականությունը:

Զեյնալյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը պետք է լինի առանձին, ոչ թե պալատ՝ Վճռաբեկ դատարանի կազմում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930