Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան

Հունիս 27,2022 13:12

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից փոխանցել է ևս մեկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածը։

Այս հատվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է ապագա հայկական պետության առջև դրված խնդիրներին, այն գործուն քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն և այլ կարևոր թեմաների։

Հոդվածում հեղինակը համեմատականներով անցկացնելով աշխարհի հզոր տերությունների հետ, մատնանշում է, թե ինչպես են դրանք սրընթաց զարգացում ապրել, ինչպես օրինակ Շվեյցարիան, Հարավային Կորեան և Սինգապուրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:

«…ի՞նչն է այս երեք պետություններին թույլ տվել խախտել ավանդական տրամաբանությունը և այդպիսի տպավորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, և որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։ Կուզեի նշել մի քանի գործոն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ՝

  • Աշխարհաքաղաքական հստակ դիրքավորում. Հարավային Կորեան դիրքավորված էր որպես Հեռավոր Արևելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջավոր բաստիոն, և ստանում էր ամբողջ արևմտյան աշխարհի, և առաջին հերթին ԱՄՆ աջակցությունը։
  • Անկախ իշխանությունների փոփոխությունից՝ գոյություն ուներ հստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսության առաջանցիկ զարգացման, և համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերյալ, դա իրականացվում էր հետևողական և ագրեսիվ կերպով։
  • Ռազմականացումը դիտարկվում էր որպես բացարձակ անհրաժեշտություն՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից և կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միևնույն ժամանակ այն առանցքային խթան դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։
  • Պետությունն իր բյուջեն ուղղում էր կրթության և սոցիալական մոբիլության վրա, ոչ թե սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակության ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու և աշխատելու։
  • Կարևոր դեր խաղաց նաև Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացված հոգեբանական ծանր տրավման հաղթահարելու հասարակության ձգտումը՝ չնայած խնդիր չկար։ Ի պատասխան դրան՝ Ճապոնիային ռազմական պարտության մատնելու մղված Կորեական հասարակությունը ձգտում էր մրցակցել ճապոնականի հետ և նրան գերազանցել հնարավոր բոլոր ոլորտներում»։

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք դա հնարավոր է մեր պայմաններում, արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրա և հաջողությամբ տանել այն, Չալաբյանը մատնանշում է մի քանի էական կետ.

  • Այսօրվա Հայաստանի համար առանցքային կարևորություն է ստանում ձևավորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն` այն պարզ, հասկանալի, և համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պետք է ծառայի հայկական պետությունը առաջիկա տասնամյակներին, և որոնք ենթակա չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դեպքում։ Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդեն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական և հասարակական կառույցների համար և ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձևավորվող հանրային լայն քննարկում։ Ի դեպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաև մեր Անկախության հռչակագիրը, սակայն հենց դա ակնհայտորեն այսօր թարմացման կարիք ունի, և այս ամբողջ գործընթացը կարող է կառուցվել Անկախության հռչակագրի արդիականացման, հաջորդ մի քանի տասնամյակների համար նորացված հենքային ազգային փաստաթուղթ ձևավորելու տրամաբանությամբ։ Առաջին քայլն այդ ուղղությամբ կատարվել է, երբ հունիսի 3-ին դիմադրության շարժման կողմից ներկայացվել էր 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծը։ Թեև իշխող մեծամասնությունն այն չընդունեց, շատ կարևոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառույցներ, և հենց դա է ազգային կոնսենսուս ձևավորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։
  • Հաջորդիվ՝ մեզ պետք է լինելու ձևավորել այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է այն իրականացնել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մեր իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։ Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆիցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը։
  • Ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը, և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (ընդ որում անկախ նրա կառավարչական որակներից):
  • …մեր երկրի քաղաքական վերնախավը պետք է ևս ձևավորվի նույն սկզբունքով. ի սկզբանե, քաղաքական գործունեության համար պետք է ներգրավեն այն անձիք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն, և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Հոդվածաշարի մյուս մասերին կարող եք ծանոթանալ՝

Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. արդիականացում

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. ռազմականացում

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930