Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներն առաջադրվել են այն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հունիս 27,2022 13:04

Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:

Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել:

Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարևոր իրավական գործընթացի հեղինակազրկումը:

Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930