Այսօր ԱԺ արտահերթ նիստում, որի ժամանակ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավորներ, Վարչական պալատի դատավոր, սկզբում քվորում չկար: Գրանցվել էր 45 պատգամավոր, քվորում լինելու համար անհրաժեշտ է 54: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ կան, հորդորեց եւս մեկ անգամ գրանցվել: Երկրորդ փորձի ժամանակ 52 պատգամավոր էր գրանցվել: Հակոբ Արշակյանը հորդորեց պատգամավորներին զբաղեցնել տեղերը ու նորից նախապատրաստվել գրանցման: Երրորդ փորձից հետո ստացվեց: Գրանցվեց 64 պատգամավոր:
Վճռաբեկ դատարանի պալատների թիվը ավելացել է ու այդ պալատներում դատավորի թափուր հաստիքներ են առաջացել: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին:
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարցրեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին պետք է ներկայացնի ԲԴԽ նախագահը, ո՞րն է պատճառը, որ այսօր Գագիկ Ջհանգիրյանը չի ներկայացնում:
Դավիթ Խաչատրյանը պատասխանեց. «Երեւի ես ավելի շուտ այդ մասին պետք է հայտնեի, ուղղակի կազմակերպչական խնդիրներից ելնելով՝ դրա ժամանակը չեղավ: Ասեմ, որ պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ արդեն իսկ վիրահատության է ենթարկվում այս պահին, ուղղակի առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու: Ուղղակի մինչեւ այս պահը հայտնի չէ՝ ենթարկվելու էր վիրահատության, թե ոչ: Ես եմ հիմա իր պարտականությունները կատարելու»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը օրեր առաջ հրապարակել էր Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի աղմկահարույց ձայնագրությունը, որը բավականին հարցեր է առաջացրել ընդհանրապես ողջ դատական համակարգի անկախության հետ կապված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հա հա, լեզու՞ն են վիրահատում.
Բարի ապաքինում։