Ադրբեջանը կշարունակի աշխատանքը բանակի զարգացման գործում և արդեն ամենաժամանակակից սպառազինության գնման նոր պայմանագրեր է իրականացնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Քարվաճառի շրջանում հատուկ նշանակության ուժերի զինծառայողների առջև:
«Պատերազմից հետո այսօր ադրբեջանական բանակն էլ ավելի ուժեղ է՝ և՛ հագեցվածությամբ, և՛ մարտունակությամբ: Ուստի մենք հետագայում էլ կշարունակենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակի զարգացման համար: Կնքվել են ամենաժամանակակից սպառազինության մատակարարման ձեռքբերման պայմանագրեր: Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան է մատակարարվում նոր սպառազինություն և ամենաժամանակակից տեխնիկա, և դեռ կմատակարարվի»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի դիրքերը Հայաստանի սահմանին «էլ ավելի կամրապնդվեն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ