Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին․ նա մասնակցել է հորեղբոր աղջկա հարսանիքին

Հունիս 26,2022 22:53

Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Նա  ամբողջությամբ կրել է  դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։

Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության․ «Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով,  այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:

Այս քրգործը հետաքրքրական էր նրանով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  մի անգամ դատարանի դահլիճից ազատ արձակեց ձերբակալված Սպարտակ Ղուկասյանին՝  չբավարարելով նրան երկամսյա կալանքի վերցնելու քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Սակայն դատախազությունը  պայքարեց նրան կալանավորելու համար․ բողոքարկեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը  ՀՀ վերաքննիչ դատարան։

ՀՀ Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 15-ին բավարարեց դատախազության բողոքը, որոշեց, որ Սպարտակ Ղուկասյանը պիտի կալանավորվի։ Սակայն այդ որոշումից հետո էլ Սպարտակ Ղուկասյանը դիմեց փախուստի։

Նրան հայտնաբերեցին նոյեմբերի 27-ին ու կալանավորեցին։

Դատարանը նրան 7-ամսյա պատժի ենթարկեց, որը կրելուց հետո ազատ արձակվեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930