Շատ համեղ եւ շատ օգտակար աղցան է: Այս տարբերակով պատրաստված լոբին կարող են վայելել նաեւ վեգանները, պահքի մեջ գտնվողները:
Անհրաժեշտ մթերքները
Կանաչ լոբի- 500 գրամ
Սխտոր-3 պճեղ
Կարդացեք նաև
Սամիթ-15-20 ճյուղ
Դդումի կամ արեւածաղիկի սերմեր- 2 ճաշի գդալ (կարող եք վերցնել երկուսից էլ)
Թահին- 1 ճաշի գդալ
Բուսական յուղ- 3 ճաշի գդալ
Կիտրոն- կես հատ
Աղ-1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Լոբին լավ լվանալ, մաքրել պոչիկները եւ կտրատել ծղոտաձեւ: Լցնել կաթսայի մեջ, վրան աղ անել, լցնել կես բաժակ սառը ջուր, կափարիչով փակել եւ դնել մարմանդ կրակին՝ 15 րոպեով: Ընթացքում մի քանի անգամ խառնել: Այս եղանակով լոբին կիսախաշ է մնում եւ վիտամինները չի կորցնում: 15 րոպեն լրանալուն պես անջատել, նորից խառնել, եթե դեռ շատ պինդ է, չի ծամվում, թողեք կափարիչը փակ եւս մի քանի րոպե մնա: Պետք է լինի ոչ շատ փափուկ, մի փոքր ճռճռան:
Մինչ լոբին եփվում է, պատրաստեք սոուսը: Սամիթի կեսը կտրատեք, լցրեք էլեկտրական խառնիչի՝ բլենդերի թասի մեջ, ավելացրեք երկու պճեղ կտրատած սխտորը, դդումի եւ արեւածաղկի սերմերի կեսը, կես կիտրոնի քերած կեղեւն ու հյութը, մի պտղունց աղ, թահինը եւ բուսական յուղը: Լավ հարեք բլենդերով:
Երբ շոգեխաշված լոբին կսառչի, վրան լցրեք արեւածաղկի կամ դդումի մնացած սերմերը, մանր կտրատած մեկ պճեղ սխտորը, մնացած սամիթը՝ մանր կտրատված վիճակում եւ վերջում՝ թանձրուկը: Լավ խառնեք: Թողեք մի 15-20 րոպե՝ համերը միախառնվեն եւ մատուցեք:
Այս աղցանը կարող եք պատրաստել նաեւ տնական մայոնեզով: Այդ տարբերակը կարող եք տեսնել այստեղ:
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ