Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չորս երկրների մասնակցությամբ ընթացող SADA Cup միջազգային մրցաշարում:
NBA-ի ակումբներ մարզելու հարուստ փորձ ունեցող նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ մեր տղաները Իրանի ընտրանու հետ խաղում դրսեւորեցին հաղթանակի հասնելու մեծ կամք եւ անչափ գեղեցիկ պայքարում 77:73 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
Վաղը վերջին տուրում Հայաստանի բասկետբոլիստները հանդիպելու են Սիրիայի թիմի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ