Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց. խմբագիրներ

Հունիս 25,2022 20:00

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում,  ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ  նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

1.Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2.Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3.Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4.Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5.Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6.Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7.Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8.Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9.Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10.Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11.Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12.Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13.Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14.Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15.Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16.Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17.Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18.Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19.Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20.Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21.Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

22.Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

23.Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

24․Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

25.Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

26.Գագիկ Շամշյան-SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր

27.Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

28.Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր

29.Երվանդ Բոզոյան- Zham.am կայքի գլխավոր խմբագիր

30.Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

31.Հակոբ Ավետիքյան- «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

32.Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր

33.Արտաշես Շահբազյան- ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր

34.Զառա Նազարյան-Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար

35.Վարդուհի Իշխանյան- Ankakh.am-ի գլխավոր խմբագիր

36.Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն

37.Գագիկ Ասատրյան-Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր

38.Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

39.Շահան Գանդահարյան-Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

40.Վիգեն Ավագյան-«Վանա ձայն» (Լիբանան) -գլխավոր խմբագիր

41.Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

42.Արամ Շահնազարյան-«Ալիք-online» (Իրան)- գլխավոր խմբագիր

43.Զարմիկ Պողիկյան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր

44.Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր

45.Զարեհ Աճեմյան-«Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

46.Զավեն Թորիկյան- «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

47.Զավեն Լիլոզյան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր

48.Արա Պուլուզյան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր

49.Լևոն Պարոնեան-Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր

50.Քերոբ Էքիզյան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր

51.Էմանուիլ Մկրտչյան- «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

52. Սևակ Մելիքյան-ՄԱՄՈՒԼ․am լրատվական գործակալության տնօրեն

53․Քրիստինե Ասատրյան– Henaran.am-ի գլխավոր խմբագիր

54.Նելլի Ալեքսանյան- Lurer.com-ի տնօրեն

55.Արմենակ Նազարյան-Top-news.am–ի տնօրեն

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս հայտարարությանը միացած խմբագիրների քայլը կարելի է անվանել՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ, որը հարգանք է առաջացնում ընթերցողներիս մոտ:
    Կարելի է նախապես պատկերացնել, թե այդ շիծու ասուլիսը ինչպես է նախապատրաստված – իշխանամերձ լրատվամիջոցների ծառայամիտ հարցեր, նախապես մշակված «դիպուկ» պատասխաններ, տարբեր տիպի թոզ փչոցներ, նախկինների մասին երգերի նոր մշակումներ և այլն: Իսկ Արցախին, սահմանազատումներին, միջանցքներին վերաբերող հարցերից և դրանց պատասխաններից կհասկանանք, թե որն էր այս ասուլիսը տալու հիմնական փորացավը:
    Առաջիկայում ցանկալի կլինի տեսնել լրատվամիջոցների ավելի մեծ համախմբվածություն և առանցքային հարցերի շուրջը՝ համերաշխություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930