Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարվանյանները, քանի կային, եվրոպաներում մարդու օրգան էին ուտում, հիմա Հայաստանում մարդու գլուխ են ուտում». Ապարանում սպանվածի հարազատները ցույց են անում

Հունիս 25,2022 15:02

«Մենք այնպիսի մարդիկ ենք կորցրել, որ եթե չտեսնենք մեղավորների պատժվելը, չենք կարող հանգիստ ապրել: Անելու ենք քայլեր հանգիստ՝ առանց մեկին մատով կպնելու ու առանց մեկի տարածք մտնելու՝ հասկացնելու ենք մարդկանց, որ իրենք Ապարանում ապրելու իրավունքը կորցրել են, իրանք Ապարանում մեր հետ նույն օդը շնչելու իրավունքը կորցրել են: Իրանք եթե դուրս չգան Ապարանից, իրանք չեն կարա գնան Ապարանի մի հատ խանութ, ասեն՝ տվեք ինձ մի հատ հաց, այդ հացը իրենց չեն տալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանի արյունալի կրակոցներից ու միջադեպի արդյունքում սպանված ՊՆ պայմանագրային զինծառայող Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկ Միքայելյանը:

Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։

Հայկ Միքայելյանն ասաց, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի բարեկամը՝ Կարլեն Ղարիբյանը գազալցակայանի ձայնագրությունները վերցրել ու անհետացել է Ապարանից, իսկ դեպքը հենց եղել է գազալցակայանում:

Նա ասաց, որ Փաշինյանին հավատում ու վստահում են, բայց հենց այսպիսի դեպքերով է, որ սկսում են իշխանությանը քիչ-քիչ չվստահել. «Եթե այսօր հանցագործություն կատարած մարդու ախպերը պատգամավոր է, ո՞նց կարող է մարդ հավատա, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է ու օրենք գոյություն ունի»:

Համիկ Միքայելյանի հորաքույրն էլ հավելեց. «Մենք մարդասպան չենք, որ էթանք իրենց տներն ու սպանենք: Մենք ուզում ենք Փարվանյանները նորմալ ձեւով մաքրվեն Ապարանից: Փարվանյանները, քանի կային, եվրոպաներում մարդու օրգան էին ուտում, հիմա Հայաստանում մարդու գլուխ են ուտում, ու սա արդեն որերորդ դեպքն է: Սաղ Ապարանը գիտի դա, գերմանիաներում են եղել: Մեր երեխեքը անմեղ զոհ եղան, Համիկը պատերազմի վախտ հելավ վազավ: Գնաց պաշտպանեց հայրենիքը, որ գար, այս հանցագործներն իր գլուխը ուտեի՞ն: Այն մյուս երեխեն կյանքի ու մահու կռիվ է տալիս հիմա հիվանդանոցում՝ Սամվելը: Ամենադժվար պահին ամենադժվար տեղում եղել է, Համիկս կամավոր է գնացել, իրան չեն տարել, քանի անգամ զոռով է փախել, գնացել: Իրանք ճանճ չէին սպանի: Մենք պահանջում ենք, որ այդ հանցագործները մաքրվեն, մեր աչքին չերեւան»:

Համիկ Միքայելյանի եղբայրը մտավախություն ունի, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, հաշվի առնելով, որ ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի թիմակիցն է, իսկ նրա եղբայրը նույնպես մասնակից է եղել միջադեպին, կարող է ազդեցություն ունենալ գործի վրա. «Ես էլ եմ ծառայող, ինքն էլ, ես էլ ծառայել ենք բանակում անձնվիրաբար, հենց Պապիկյանի տված մեդալներից ունի Համիկը, իր զինվորն է եղել, ես էլ շարունակում եմ մնալ բանակում: Ես, որպես զինվոր, իրան խնդրում եմ, որ ոչ մի բանի մեջ ինքը կապ չունենա: Այսօր ես լցված եմ ներողամտությամբ, ես խնդրում եմ, որ Պապիկյանը ոչ մի ձեւ չխառնվի այս գործին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930