Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանում ծեծված Միքայելյանը պատմում է՝ ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը, փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները կրակոցներին մասնակցել են

Հունիս 25,2022 14:52

Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։

Ապարանում գազալցակայանում միջադեպից մեկ օր առաջ ծեծի ենթարկվածներից մեկը՝ Ռաֆայել Մելիքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները:

Նա տաքսու վարորդ է, ձայներ է լսել ու միջամտել. «Երեք հոգի անծանոթ էին ինձ, մնացածը Ապարանի մեր բնակիչներն էին: Շաբաթ օր էր, մոտիկացել եմ, փորձել եմ հասկանամ՝ ինչ է կատարվում, մեծ հաշվով լուրջ բան չկար, փորձել եմ հանդարտեցնեմ, այդ ամեն ինչը տեղափոխվել է Ապարանից դուրս: Երբ ականատես եմ եղել, գոռգոռում էին իրար վրա, Ապարանի պարեկային պետն էր: Փորձում էի հանդարտեցնել: Մի տասից ավելի հոգի էին: Հաջորդ օրը իմ հարեւանը՝ Փարվանյան Ռոմանն է զանգել ինձ, թե արի հասկանանք՝ ինչ է եղել»:

Նա ասաց, որ հանդիպել են փոխմարզպետ Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում, այնտեղ տեսել է Փարվանյան Ռոմանին, Փարվանյան Վոլոդյային, մյուսներին չի ճանաչել. «Ինձ անծանոթ մարդիկ ինձ այդտեղ խփում են, ես այդտեղից իջնում եմ: Այնտեղ մոտենում է ինձ մի տղամարդ՝ ներկայանալով Գռզո անունով (ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը), ես աշխատում եմ իրանց հետ էլ ոչ մի զրույց չունենամ, հեռանում եմ գազալցակայանից: Ինձ թվում է՝ թյուրիմացաբար են ինձ խփել, երեւի ինձ շփոթել են ինչ-որ մեկի հետ, ես անտեղյակ եմ եղել, ոչ մեկի որեւէ վատ բան չեմ ասել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930