Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալոնկում հայհոյել են, թե՝ ով կարա մեզ Ապարանից լարի». Ապարանում կրակոցներից սպանվածի եղբայրը մանրամասներ է պատմում ու անուններ տալիս

Հունիս 25,2022 14:31

Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում՝ Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։

ՊՆ պայմանագրային զինծառայող Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկ Միքայելյանը լրագրողներին ասաց. «Հենց հիմա մարդ կգա այստեղ, որ դեպքի վախտ կոնկրետ եղել է, այն մարդը, ով ծեծվել է կալոնկում, այն մարդը, ով գրել է ցուցմունքում, թե ով է եղել այնտեղ ու այդպես էլ իր գրածը տեղ չի հասել: Ամենաշատը մեր մտավախությունն այն է, որ մեր գրածները, մնացածի գրածները տեղ չեն հասնում, մենք մեզ անզոր ենք զգում: Ամեն ինչը ասած է, գրած է ու մենք չենք տեսնում այն, ինչ պետք է տենանք: Իմ ու իմ հարազատների անունից ես մեր վարչապետին եմ խնդրում, որ այս դեպքը հրաման տա, լուրջ քննություն լինի ու մենք սաղս տեսնենք՝ ով է տուժվում ու ոնց են տուժվում: Դեպքը սկսվել է այն մարդուց, որը 30 տարի Ապարանում ֆռռացել է, որ դեպք չլինի՝  Կարպոյից է սկսվել: Գրվում ՝ «Ինֆինիտի», բայց չի գրվում՝ դա ումն է, «Ինֆինիտին» Կարպոյին է, որը սաղ Ապարանը պահել է կռիվներից, մեկին տեսել է վիճելուց, տարել է բաժին: Հիմա չի գրվում, որ դա Կարպոն է եղել: «Ինֆինիտիի» վարորդը եղել է մեր ոստիկանության աշխատող Կարպոն: Ես շատ մարդկանց եմ հանդիպել, ինչը լսել եմ, հերիք է, պարզ է ինչ է կատարվել: Վեճը սկսվել է մի հատ սիգնալից, երեք հոգին, որ Երեւանից են, սիգնալ են տվել Կարպոյի հետ, սկսել են իրար չհասկանալ, հենց «Ինֆինիտիի» վարորդի՝ ոստիկանության աշխատողի հետ է եղել վեճը ամենասկզբից: Դրան հաջորդել է իրար չհասկանալ, Ապարան-Քուչակի հատված դուրս գալը, նորից քաշքշել են, գոռգոռացել եւ այլն, այդտեղ կրակել են Երեւանից եկողներից մեկը երկու անգամ, օդ են կրակել: Իրան ասել են՝ պահի այդ զենքը ու գնացեք: Այդտեղ սահմանափակվել են: Հաջորդ օրը չերեզ Ռոմանի սաղ կապի են եղել, Իսկ Ռոմանը փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան է, եկել են Ռոմանի մոտ՝ յանի ինքը հարց լուծող է: Ինքը սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ, ով որ եղել է նախորդ օրը գիշերը: Ռոմանն է զանգել այդ մարդկանց, կանչել Նիգավանի զիբիլանոց: Ռոմանը ներկայացրել է, թե Ապարանում մենք ենք հարց լուծում եւ այլն: Կալոնկում կանչել է, առաջինը ծեծել են Ռաֆոյին: Ռաֆոն հեսա կգա, կասի: Ռաֆոն տաքսի է քշում հրապարակի վրա, ձեների վրա գնացել է, խոսացել է 3 հոգուց մեկի հետ, ասել է՝ ի՞նչ եղել, ասել են՝ նորմալ է, ասել է՝ հաջողություն: Դրանից հետո հաջողություն չի եղել, նստել են մեքենաներն ու շարժվել վերեւ: Ինքը հետեւներից գնացել է: Կալոնկում հայհոյել են, թե՝ ով կարա մեզ Ապարանից լարի: Նման խոսակցություններ է եղել: Ռոմանին ոչ մեկը չի ճանաչում Ապարանում հարց լուծող: Իրա հարց լուծելը այ սենց բաների է տանում: Հավաքի մի քանի մարդու, իրանց հրահրի, որ կռիվ սկսեն ու ինքը այդտեղից անհետանա: Եթե մարդ կա Ապարանում, որ կարա ասի՝ դա այդպես չի, ես իր աչքերի մեջ երկար կնայեմ: Գնացեք ցանկացած ապարանցու տվեք Ռոման անունը, իրենք մնացածը կասեն: Ռոմանը ձերբակալված չի, այսքան մարդ հենց դրա համար է հավաքվել, որ ինքը ձերբակալված չի, իրանց տնեցիք հելնեն, վեշերը հավաքեն ու իմանան, որ Ապարանում տուն չունեն: Մենք հանգիստ չենք կարա նստենք տեղներս, մինչեւ այս ամեն ինչը պարզ չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930