Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որսորդական հրազենով 8 հոգու չեն կարա միանգամից խփեն, անհնար է». Ապարանում արյունալի միջադեպից տուժածները փաստեր են մատնանշում

Հունիս 25,2022 13:45

Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպի ժամանակ եղել է որսորդական հրացան, հարազատները հերքում են դա՝ ասելով. «Որսորդականը լինում է երկու փողանոց, ասենք, կրակեց դա, չի կարող չէ՞ նորից հանի, լիցքավորի, Նիգավան գյուղում մի պահ խոսեցին, ասեցին՝ կրակահերթով է եղել կրակոցը, մի կրակոց չի եղել, երկուս չի եղել: Պարկուճները կարան մեկ-երկուսը թողեն, մնացածը չնկարեն, հավաքեն: 7 հոգին հո մի կրակոցով չե՞ն կարա խփեն: Որսորդական հրազենով 8 հոգու չեն կարա միանգամից խփեն, անհնար է»:

Սպանված Համիկ Միքայելյանի հորեղբայրն ասաց. «Ես իմ խոսքն ուղղում եմ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որի համար ամբողջ հանրապետությունը ու ես ուզեցել ենք, որ լինի ու հիմա էլ ուզում ենք, որ ինքը լինի ու ուզում ենք հենց այս արնահեղությունը ճիշտ դատավարություն գնա ու սաղ պատժվեն»:

Հարցին՝ կարծում եք՝ Փաշինյանը իր թիմակիցներին կպատժի՞՝ նա պատասխանեց. «Ես խնդրում եմ վարչապետին դա, թեկուզեւ պահանջենք, մեր վարչապետն է: Հարգանքից ելնելով՝ խնդրանք ենք ասում»: Հարազատներն ասում են, որ քանի դեռ այդ նույն մարդիկ Ապարանում են, Ապարանում խաղաղ չեն կարող ապրել. «Վաղը մի հատ խելոք երեխու կարան ծեծեն, իրանք ամեն վատ բանի ընդունակ են»:

Համիկի հորեղբայրներն ասացին. «Մենք չգիտենք՝ ում են թաքցնում, ով ում տակն է պախկվում: Մենք գիտենք մարդիկ, որ կատարել են սա ու ուզում ենք իրենց ճիշտ պատժեն…Չկա գազալցակայանի ձայնագրությունը, հանել տարել են, որպեսզի ծածկեն այդ ամեն ինչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930