Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում իրենց սպանենք, բայց Փարվանյանները իրենց ընտանիքով պիտի Ապարանում չապրեն». Նիգավանում կրակոցներից տուժածների հարազատները ցույց են անում

Հունիս 25,2022 13:15

Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի, կրակոցների հետ կապված այսօր սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց էին անում՝ Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանում տեղի էր ունեցել հրազենային միջադեպ՝ ճանապարհը չզիջելու համար, որի արդյունքում նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացիներ։

Սպանվածներից մեկի՝ Համիկ Միքայելյանի հորեղբայրը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր պահանջն է, որ այս արյունահեղությունը կատարողները չպիտի մտնեն Ապարան, չապրեն, որ մենք հանգիստ ապրենք: Ապարանցին պիտի հանգիստ ապրի: Մենք չենք ուզում իրենց սպանենք, բայց Փարվանյանները իրենց ընտանիքով պիտի Ապարանում չապրեն: Ինչ խոսակցություն որ գնում է, թե մի հոգի է եղել, մի հոգի չի եղել, մի հոգին չի կարա նման բան անի: Ոստիկանությունը չգիտեմ ինչ ձեւի է աշխատում, որ գալիս է հենց Ապարանի մեջ զինված հանցավոր խումբ,  կազմակերպում է մի քանի հոգի, զինված մտնում են, սպանում են 7-8 հոգու, երկուսը մեռնում են, մնացածից կեսը հիվանդանոցն են, կեսն էլ վատ: Մեր պահանջն է, որ այս մարդիկ՝ Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյան Էդգարը, դեպուտատի ախպոր տղեն անձամբ մասնակից են եղել, կազմակերպող են, դե կազմակեպողն էլ է մասնակից, ավելի վատ, Փարվանյան Էդգարի հորեղբոր տղերքը՝ Ղարիբյան Կարլեն, իրենց հետի աշխատողը, հորքուրի տղա է…»:

Դիտարկմանը, որ փոխմարզպետը հերքում է իր փոխկապակցվածությունը դեպքին՝ նա պատասխանեց. «Հերքելը մի բան է, անելը՝ մի բան է: Իհարկե, կհերքի: Ոչ մեկը չի ասի՝ ես կազմակերպում եմ, տեղյակ եմ ամեն ինչից, որ զինված խումբ է մտնում Ապարան ու մորթում: Իրանք կազմակերպում են, ասում են, Ռոման Փարվանյանը այստեղ է արդեն կազմակերպում, այդ խումբը մտնում է Ապարան ու այս արնահեղությունը կատարվում է: Մենք գիտենք, որ իրենք լրիվ տեղյակ են դեպուտատ պատգամավորի եղբայրը՝ Գռզո է անունը, անձամբ ինքը ներկա է եղել այս արնահեղության մեջ»:

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ կա՞ այս ամենի մեջ՝ նա պատասխանեց. «Քաղաքական ոչ մի բան չեմ տեսնում, ընդամենը ստից բանից՝ սիգնալ է եղել, չեմ կարող ասել բուն եղելությունը՝ կռիվ է եղել, թե ինչ, բայց հասարակ բան է եղել, որը կարելի էր խոսքով հարթել: Դրա առաջին օրն էլ իրար մեջ հարց են պարզել, ինչ են արել, նոր եկել է բուն օրը: Այդ մարդիկ՝ սպանվածները, վիրավորները, ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, դրա համար եմ ես ասում, որ քաղաքականության հետ կապ չկա: Ես այստեղ քաղաքական հարց չեմ տեսնում, ոչ մի խոսակցություն, հարց չի եղել»:

Համիկ Միքայելյանի մյուս հորեղբայրը նույնպես պնդեց. «Մարզպետի տեղակալի հորեղբոր երեխեքն են, հորքուրի երեխեքն են, դեպուտատի եղբայրներն են, դրանից եզրակացության են գալիս, որ քաղաքականացված է: Բայց մենք չենք մտածում այդպես: Իրենք կարող էին որպես բարձրաստիճան անձնավորությունների հարազատներ, կանխել ու թույլ չտալ»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը գրառում է արել, հերքել է իր հարազատների մասնակցությունը՝ նա պատասխանեց. «Չէ, փոխմարզպետի եղբայրը եղել է գազի կալոնկում: Ծեծվողը, որ վկայություն է տվել, ինքը գրել է, որ նրանք մասնակից են եղել: Հիմա, եթե բարձրաստիճան անձնավորություն են, պաշտոնյա են, կարող են չէ՞ իրենց հարազատներին կանխել: Զոհվածներից մեկը մեր եղբոր որդին է, եթե տեղյակ լինեինք, կասեինք՝ Համիկ ջան, այդ քայլին չեք գնում՝ որպես կռիվ,ու եթե իրենց հորեղբայրները ասեին՝ նման քայլի չգնաք, չէին անի: Այսինքն, չեն արել, երեք օր է եղել վեճը, ոնց որ այսօր առավոտ, մյուս օրը իրիկուն, հետո գնացել են կալոնկա՝ ծեծուջարդ, հետո գնացել են Նիգավանի աղբանոց: Հիմա չենք կարողանում հասկանալ՝ ոստիկանությունը Ապարանում ի՞նչ է անում, երբ սպանում են 7 հոգու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930