Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո՝ հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ