Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ուլիխանյանը՝ ՔՊ-ից դուրս գալու պատճառների մասին․ «Հրապարակ»

Հունիս 25,2022 10:40

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ 2021 թ․ հունվարի 15-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար աշխատած ու մեկ տարի չանցած՝ այդ պաշտոնից ազատված Տիգրան Ուլիխանյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին հունիսի 7-ին դիմում է ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։

– Պարոն Ուլիխանյան, կոնկրետ ո՞ր հարցում ՔՊ-ն չի սպասարկել Ձեր հավակնությունները։

– Գրած է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այսինքն՝ մարդիկ կան, որ հավակնություններ ունեն քաղաքական իշխանություն ձեւավորելու, էդ հավակնությունները սպասարկելու համար ընտրում են քաղաքական ուժեր, եւ էդ կուսակցություն ասված հարթակը սկսում է սպասարկել մարդու քաղաքական հավակնությունները։ Երբ որ դադարում է էդ պրոցեսը, պետք է կուսակցությունն ու էդ մարդն իրարից բաժանվեն։

– Հիմա Ձեր քաղաքական հավակնությունները որո՞նք էին, ի՞նչ էիք ակնկալում՝ ՔՊ կուսակցությանն անդամագրվելով։

– Ընդհանուր առմամբ՝ քաղաքական իշխանությունում ներգրավված լինելն է քաղաքական հավակնությունը։ Քաղաքական հավակնությունը մեկն է՝ իրականացնել քաղաքական իշխանություն։ Երբ որ դու ինչ-որ ժամանակ դրա մաս ես, հետո դրա մասը չես լինում, էլ նշանակություն չունեն պատճառները։ Արդեն պետք է մտածես ապագայի մասին։

– Ստացվում է՝ պաշտոնի չեք նշանակվել, դրա՞ համար եք դուրս գալիս ՔՊ-ից։

– Դե, էդպես էլ կարելի է մեկնաբանել։ Էսպես ասեմ՝ երեւի Դուք ակնկալում էիք, որ ես «կռուտի՞տ» պիտի անեմ՝ կներեք էդ բառի համար, բայց չէ՝ իրականում դա է պատճառը, որովհետեւ ես չեմ կարող ուղղակի կրավորական վարքագիծ ունենալ։

– Կարո՞ղ ենք ասել, որ նեղացած եք թիմից, օրինակ՝ Ձեզ խոստացել են ու չեն նշանակել պաշտոնի։

– Ոչ, այդպիսի բան չի եղել, որ ինձ խոստանան ու չնշանակեն։ Ես «նեղանալ» ասած բառն ընդհանրապես տղամարդավարի չեմ համարում ու տենց ստից բաների մեջ չեմ մտնում։

– Դուք ասել էիք նաեւ, որ Ձեր նպատակները եւ հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեք այլ հարթակ։ Դա ի՞նչ է նշանակում։

– Ուղիղ էն, ինչ որ գրած է։ Որպես լոռեցի մարդ՝ ամենապարզ ձեւով գրել եմ։

– Այսինքն՝ հնարավո՞ր է այլ կուսակցության անդամագրվեք։

– Շատ հնարավոր է՝ կա՛մ անդամագրվեմ, կա՛մ այլ ինչ-որ մի բան, էլի։ Հիմա ես դրա համար եմ ասում՝ էս պահին ես պետք է փնտրտուքների մեջ լինեմ ու տեսնեմ՝ եթե առկա կուսակցությունների մեջ կա էդպիսի կուսակցություն, որն էս պահի դրությամբ․․․ իրականում, չեմ տեսնում։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930