Սերգեյ Լավովն այցելել է Բաքու՝ դրանով իսկ «հավասարակշռելով» երկու շաբաթ առաջ Երեւան կատարած այցը: Սակայն այստեղ նրա ամենահետաքրքիր հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Ղարաբաղյան հակամարտությունը, այլ Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը՝ «հայկական ընկերների ցանկությամբ»:
Բաքվում՝ հակառակը, ուշագրավ էին ՌԴ արտգործնախարարի՝ հե՛նց Արցախյան խնդրին առնչվող մտքերը: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման:
Նախ՝ Լավրովը Բաքվում պնդում է, որ պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել», եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման ծրագրերը մնացել են անցյալում: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդունելի է համարում ռազմական ճանապարհով հարցի լուծման հետեւանքները, եւ հիմա մնում է այն վիճակը, որը Ադրբեջանը ստացել է 2020 թվականի պատերազմի արդյունքում, «լեգիտիմացնել»՝ այլեւս որեւէ ձեւով հաշվի չառնելով այն նախագծերը, որոնք տասնամյակների ընթացքում մշակվել են համանախագահների եւ կողմերի ջանքերով: Հիշեցնեմ, որ այս բոլոր ծրագրերում կար «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը եւ այսպես թե այնպես շոշափվում է Արցախի կարգավիճակի խնդիրն ու ինքնորոշման իրավունքը:
Եթե հետեւողականորեն կիրառվի այդ մոտեցումը, ապա «նոր իրավիճակ» կարող է ստեղծվել ագրեսիայով եւ ռազմական հանցագործություններով: Օրինակ, եթե Ռուսաստանը կարողանա գրավել ամբողջ Ուկրաինան, ապա այդ երկիրը պիտի ընդունի հենց այդ «status quo»-ն եւ ինքնալուծարվի: Այդ պարագայում ոչ մի դիվանագիտություն էլ պետք չէ՝ բոլոր հարցերը լուծվում են ուժի, զենքի միջոցով:
Կարդացեք նաև
Նման մոտեցումը հակասության մեջ է մտնում հենց Ռուսաստանի՝ ավելի վաղ արտահայտած դիրքորոշման հետ, որն արձանագրվել է այս թվականի ապրիլի 19-ի Պուտին-Փաշինյան 30 կետանոց հայտարարության մեջ, որի կետերից մեկը կարեւորում է Մինսկի խմբի դերը:
Լավրովը Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է Արևմուտքի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Սակայն մի քանի օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նշել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ` Մինսկի խմբի շրջանակներում:
Արեւմուտքը, ի դեմս Միացյալ նահանգների, որեւէ նախաձեռնություն չի դրսեւորում դադարեցնելու Մինսկի խմբի գործողությունները: Գուցե «նախաձեռնությունը» Ռուսաստանի՞ց է գալիս:
Եվ, վերջապես, Լավրովը Բաքվում ոչ մի անգամ չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
եւ ձեր գործընկեր Էմմա Գաբրիելյանը կը գրէ՝ այս ամբողջը ընդդիմութեան հանցանքն է, եւ որեւէ առնչութիւն չունի թույլ, առանց տեսլականի, ստրկացած եւ որոշ պարագաներու նույնիսկ դաւադիր իշխանութեան։
Խնդա՞նք, կամ արդէն նորէն հերթական լալու ատենն է։
Հիմա Հայաստանի համար Ամենակարևոր հարցը պիտի լինի,որ ոչ մի պարզեցված ռեժիմով ճանապարհ չտանք Ադրբեջանին։
Դա իրենք կհամարեն միջանցք ու հետո հարցականի տակ կդնեն Սյունիքի մեզ պատկանելիության հարցը։
Փաշինյանը թաղեց Եահկն,ասելով,30 տարվա բանակցությունները սուտ են,ես իմ կետից եմ սկսում։հիմա Լավրովի ասածի վրա ինչու ենք զարմանում։
History is made of cycles. All the negatives described in this article: the political mess within Armenia, Armenia’s nullified immunity, the difficult psychological state in which we are as a nation and the lack of confidence we feel now, as well as the choice of a large majority of Armenians to elect a previously failed administration prove that Armenia and Armenians are now in a down cycle from a historical perspective. Azerbaijan was in such a down cycle in the early 90s, Russia as well in the early 90s and during their civil war of the early 20th century (reds, whites). Most nations have had down cycles, we happen to be in one now but this too shall pass.
Our strategy should be one of minimizing losses, i.e. preserving the most we can with the least losses (human, territorial, economic). It is thus futile to fight/oppose much larger forces (Azerbaijan, Russia, Turkey) in this cycle of our history, the Armenian team (as a whole) is not in good shape (to put it mildly), it should just sit on the bench for a decade or two, until the cycles evolve and it can get back on the field.
Ահա ջան, ասի ոչ ֆութպօլ է, ոչ պասքէթպօլ. “Futile to oppose”??
Եթէ հիմա չդիմադրենք թիմն ալ պենչն ալ յայտնի չէ դեռ ինչքան պիտի կարենան գոյատեւել։
Արցախի խնդիրը ոչ մի բանով չի տարբերվում Լոռվա թե Կոտայքի խնդիրներից, պարզապես հիմա ամբողջ աշխարհում փլուզվում են պետականաշինության հին տեխնոլոգիաները, իսկ նորերը դեռ չեն ստեղծվել, մեր խնդիրն է’ մոբիլիզացնել մեր համաշխարհային ինտելեկտը եւ մշակել ու իրացնել նոր սերնդի պետականաշինական տեխնոլոգիաներ: Փորձեմ ներկայացնել այդ նոր պետականաշինական տեխնոլոգիաների իմ պատկերացրած սկզբունքները:
Ա Պետական կառավարումը շատ բարդ ու շատ պատասխանատու ծառայություն է եւ պահանջում է բանակային կարգապահություն, տարբեր մակարդակների պետական ծառայությունների կազմակերպված գործողություններ իր գլխավոր շտաբով: Սա նշանակում է, որ պետական ծառայողները ոչնչով չեն տարբերվում զինծառայողներից’ համազգեստ, պաշտոններ, կոչումներ, ակադեմիաներ, զորավարժություններ, պետական ծառայողների համար պետական տրիբունալ:
Բ Քաղաքացիություն ստանալ նշանակում է երդում տալ եւ դառնալ շարքային պետական ծառայող: Ստանալով կրթություն եւ հմտություն շարքային քաղաքացին բարձրանում է իր ծառայողական կարիերայի աստիճաններով, ստանում բարձր պատասխանատվության պաշտոններ եւ կոչումներ:
Պետական ծառայությունը դա մշտական մարտական հերթապահություն է, ընտանիքի անդամը շարքայինն է, ընտանիքը դա մարտկոցն է, համայնքը դա ճակատն է,հանրապետությունը դա ստավկան է: Բոլոր պետական մակարդակներում վերադասից նշանակվում են հրամանատարներ ստորադաս պետական մակարդակի համար:
Գ Եւ ոչ մի ժողովրդավարություն, սա մանիպուլյացիայի, ավելի պարզ, ժողովրդին հարիֆցնելու միջոց է, վերադասը նշանակում է եւ իր նշանակածի համար պատասխան տալիս, երբ նշանակվածը հանցանք է կատարում, նշանակողը հրաժարական է տալիս:
Տրամաբանությունը’ բանակը բոլոր պետությունների սրբությունն է եւ համապատասխանաբար ամենաարդյունավետը, դրա համար նորությունն այն է, որ բանակային համակարգը տարածում ենք ողջ պետական համակարգի մեջ:
Ում եք համարել ստրատեգիական դաշնակից միշտ մեզ քաշել է ինչպես և հիմա։ Իրենց մեզանից շատ ադրբեջանն է պետք, մեզ էլ այլ դաշնակիցներ։ Ռուսները Ղարաբաղը բացահայտ ճանաչում են արդբեջանի կազմում, ո՞վ է տեսել նման դաշնակից։ Իսկ Հայաստանում դեռ ռսամոլների ահռելի անուղեղ զանգված կա։ Լավ էլ ինչ անեն Կրեմլից որ ձեր համար պարզ դառնա դուք իրենց համար փոխանակման օբյեկտ եք և վերջ
Երբ մենք ձերբազատինք անվերջ պատրոն բնտռելու այս ստրկամիտ մտածողութենէն, դեռեւս յույս ունենանք։
Ինչու՞ պատրոն կ’ըսեմ երբ դուք դաշնակից բառը կը գործածէք՝ պարզ է. երբ տկար ենք ինչպէս հիմա, միայն կը շահագործուինք, եւ ոչ մէկը մեր ինքնիշխանութիւնը չի կրնար հարգել.
Մինչեւ 2018 դեռ ունէինք որոշակի ինքնիշխանութիւն, որոշակի հարգանք պարտադրող քաղաքականութիւն, ինչքան ալ թերի. իսկ այժմ շատ բան չունինք, ինչ ունինք ալ յայտնի չէ ինչպէս կ’օգտագործուի.
Այնպէս որ հանգիստ պէտք է ձգել ռուսները ամերիկացիները եւ այլն, երբ մեր առաջնակարգ խնդիրը մեր իսկ անպէտք իշխանութիւնն է. այդ խնդիրը նախ լուծենք, յետոյ միւսները։
Ռուսական կայսրությունը, ՌԽՖՍՀ-ն, ԽՍՀՄ-ը և Ռուսաստանի Դաշնությունը միջպետական հարաբերությունների միևնույն մասնակիցն են, միջազգային իրավունքի միևնույն սուբյեկտը, որը չի դադարել գոյություն ունենալ:
Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում ծնված քաղաքացիների և գյուղացիների ՀՀ անձնագրերում կա միտումնավոր սխալ և դիտավորյալ բացթողում՝
1. Դուք ծնվել եք ԽՍՀՄ-ում, ոչ թե ՀՀ-ում,
2. ՀՀ անձնագրերում անգլերենով ձեր հայրանունը բացակայում է:
1991 թվականից հետո ծնվածները չունեն անցյալ, իսկ մշուշոտ ապագան միայն գյուղում է։ Ազատեք քաղաքները ձեր ներկայությունից և վերադարձեք հ(մ)այրենի գյուղեր, որ հայերը կարողացան տուն վերադառնալ: