Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչպես տեսնում ենք, շատ հեշտ է Հայաստանում քաղաքական գործիչներին քաղբանտարկյալ ձեւաչափի մեջ դնել». Անահիտ Ադամյան

Հունիս 24,2022 23:50

«Սա արդեն 4-րդ դատական նիստն է Ավետիք Չալաբյանի գործով այս ամսվա ընթացքում, շաբաթական երկու նիստ ենք ունենում, բոլոր նիստերը վերջանում են նույն արդյունքով: Մենք, անկեղծ ասած, արդեն շատ սպասելիքներ չունենք այս դատական նիստերից, բայց մենք, համենայնդեպս, բոլոր իրավական քայլերն անում ենք: Երեւում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է: Դատավորը տեղափոխեց նիստերը մի ամիս ավելի ուշ, այն տպավորություն էր, որ ասես խուսափեր այսօր որոշում կայացներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ քննվում էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Հարցին՝ դուք ասում եք, որ սա շինծու գործ է, բայց կա ձայնագրություն, որը որպես փաստ են ներկայացնում՝ Ադամյանը պատասխանեց, որ ձայնագրությունը մոնտաժված է. «Ակնհայտ դարձավ, որ կազմակերպված ձայնագրություն է դա նաեւ, ինչպես տեսնում ենք, շատ հեշտ է Հայաստանում քաղաքական գործիչներին կալանավոր, քաղբանտարկյալ ձեւաչափի մեջ դնել: Իշխանության կողմից դրա համար պրակտիկայում բոլոր քայլերն արվում են»:

Հարցրեցինք՝ կարծում եք, դատավորը ձգձգում է նիստերը, որովհետեւ «վերեւներից» հրահանգի՞ է սպասում, թե՞ ուրիշ պատճառ կա՝ նա պատասխանեց. «Նա այսօր որոշեց որոշում չկայացնել, չնայած հարցը բավականին պարզ էր, երաշխավորագրերը մերժվել էին ուղղակի պետք էր հասկանալ՝ ինչու են մերժվել, կա՞ որոշակի փաստարկ թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930