Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին

Հունիս 24,2022 23:35

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը, վերստին հիմնավորում է փաստը, որ 2020-ի 44-օրյա պատերազմը և հաջորդած գործընթացները ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում են և իրականացվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու շահերի դեմ։ Այս իրողությունը չտեսնելը կամ քաղաքական կարճատեսություն է, կամ ավելի վատ՝ կուսակցական շահը ՀՀ պետականության և անկախության շահից բարձր դասելու դրսևորում։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես դեմ է եռակողմ որևէ գործընթացի՝ համարելով կործանարար Հայաստանի և Արցախի հանրապետությունների ինքնիշխանության և անվտանգության համար.ուստի ,կոչ է անում ՀՀ իշխանություններին մերժել ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների եռակողմ ձևաչափը և տարածաշրջանում ՀՀ-ի ու Արցախի հետ կապված բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Մինսկի խմբի ներգրավմամբ։

 «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հոս ալ ամբողջ կուսակցութեան կից նկարը՝ ՀՀ միակ տիեզերագնացետչեկաւը։

    Ո՞վ է որ այդ իրողութիւնը չի տեսնում. արեւի շողարցակումներէն կուրցածնե՞րը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930