Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:
ՀՀ նախագահի աշխատակազմ