Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանձնառու է առաջնորդվելու ազգային-պետական, հասարակական-քաղաքական հիմնարար շահերով, բայց ոչ երբեք պատեհապաշտ հավակնություններով

Հունիս 24,2022 23:55

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունը Ազգային ժողովում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջի կապակցությամբ

Արցախի Հանրապետությունում գործող Ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու նախաձեռնության կապակցությամբ ԱԺ «Արդարություն» խմբակցությունը քննարկում է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության հետ՝ առաջարկելով միանալ սույն հարցին վերաբերող փաստերը պարզելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջին։

Բազմակողմանիորեն գնահատելով սույն հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի պետական, քաղաքական, ինչպես նաև էմոցիոնալ նախադրյալները՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1․ Խրախուսում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը ԱԺ հարթակում, առավել ևս սկզբունքորեն դեմ չէ վերոնշյալ հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելուն և քննություն իրականացնելուն։

2․ Նախաձեռնող խմբակցության առաջարկվել է խուսափել ընդգծված հանրային հնչողություն ունեցող, կարևոր և զգայուն հարցի կապակցությամբ հապշտապ քայլեր ձեռնարկելուց, գնահատել ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի մասնագիտական ներուժն ու պատշաճ ֆինանսական աուդիտ իրականացնելու հնարավորությունները։

3․ Հաշվի առնելով այն, որ հուլիս և օգոստոս ամիսները ԱԺ-ում համընկնում են արձակուրդային շրջանի հետ՝ նախաձեռնող խմբակցությանը առաջարկվել է քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի կապակցությամբ վերջնական որոշումը հետաձգել մինչև ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքների մեկնարկը, այն է՝ 2022թ․ սեպտեմբեր ամիսը։

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանձնառու է առաջնորդվելու ազգային-պետական, հասարակական-քաղաքական հիմնարար շահերով, բայց ոչ երբեք պատեհապաշտ հավակնություններով։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930