Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին խնդրեց մեկնաբանել, թե սկանդալային հայտնի ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ինչո՞ւ կարող էր հնչեցնել իր անունը, ինչը հանրության մեջ ընդհանրապես «Դիմադրության» շարժման ու «Հայաստան» դաշինքի եւ իր անվան հետ կապված տարատեսակ դատողություններ անելու պատճառ է դարձել:
Արթուր Ղազինյանը հիշեցրեց, որ այդ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարին, երբ «Հայաստան» դաշինք չկար եւ երկու ամիս հետո պետք է ձեւավորվեր:
Այնպես որ, «Հայաստան» դաշինքի ներսում պառակտման մասին դատողությունները իմաստազուրկ են: Իսկ ինչ վերաբերում է իր անունը հնչեցնելուն, պատգամավորը մտածում է, որ պատճառը կարող է լինել այն, որ Ջհանգիրյանը եւ իր հայրը՝ ճանաչված իրավաբան Գագիկ Ղազինյանը, գործընկերներ են եւ տասնամյակների մտերմություն են ունեցել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ