Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ Բերձորի մասին. «Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ»

Հունիս 24,2022 23:03

Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ, ընդդիմադիր առաջնորդներից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Բերձորի եւ հայկական մի քանի գյուղերի՝ Աղավնո, Սոս եւ այլն, խնդրին, որոնք, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, կառուցվող այլընտրանքային՝ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհի արդյունքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանը շատ արագ կառուցում է ճանապարհը, որ գործարկման դեպքում, անհայտ է հայկական այն գյուղերը եւ կոմունիկացիայի միջոցները, որոնք մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ, բերելու է նոր խնդիրների: Կան նաեւ անվտանգության հարցեր: Բացի այդ, ըստ ընդդիմադիր գործչի, այդ ճանապարհի գործարկման արդյունքում, իշխանությունները ադրբեջանական զորքերը մոտեցնելու են Հայաստանի սահմանին. Սյունիքի ողջ հատվածում լինելու է նոր սահման։

Իր գնահատմամբ, սրանք լուրջ եւ աղետալի խնդիրներ են, որոնք լինելու են շարժման ուշադրության կենտրոնում: Հարցի շուրջ նաեւ Արցախում են քննարկումներ ունեցել: Այս խնդիրներին, սակայն, ընդդիմադիրները կանդրադառնան հաջորդ հանրահավաքում՝ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Իշխան Սաղաթելյանն այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում. երբ խոսվում է այն մասին, որ այդ կետն ամրագրված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթում եւ պետք է կատարվի, բայց նույն փաստաթղթում կան հարցեր, որոնք չեն կատարվել, օրինակ, գերիների վերադարձը: Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չէ այդ փաստաթղթի կատարմանը, ինչո՞ւ է Հայաստանը  «կզած եւ պարտադիր կերպով» կատարում դրանք: Իր գնահատմամբ, նրա համար, քանի որ Հայաստանում իշխանություն չկա, այլ «դավաճանների խունտա», որը կտոր-կտոր հանձնում է երկիրը: Նա զարմանում է, որ մինչ օրս կան մարդիկ, ովքեր պաշտպանում են այս իշխանությանը եւ զգուշացնում, որ այդ մարդիկ կիսում են պատասխանատվությունը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը նա ոչ դատավճիռ է համարում, ոչ էլ ճակատագիր եւ կարծում է, որ նորմալ իշխանության պարագայում, հնարավոր է այս իրավիճակից դուրս գալ եւ ձեռքբերումներ արձանագրել:

Իշխան Սաղաթելյանը հստակեցրեց, որ ընդդիմադիրները խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների անվտանգության ապահովման եւ գործող իշխանությանը հեռացնելու հարցերով:

Հանրահավաքից հետո, հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, ԲԴԽ-ի մոտ կարճ կանգառ ունեցան. ընդդիմադիր գործիչներն անդրադարձան ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ օրերս հրապարակված հայտնի ձայնագրությանը, որից հետո իրենց կարծիքով, Գագիկ Ջհանգիրյանը պետք է հրաժարական տա:

Հաջորդ հանրահավաքը կլինի հուլիսի 1-ին, 19.30 ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930