Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կալանքը ընդամենը պատժի միջոց է եւ բացարձակ քաղաքական դրդապատճառներ ունի, մի պահ նույնիսկ մի կասկածեք». Չալաբյան

Հունիս 24,2022 23:10

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ քննվում էր «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Դատարանի դահլիճում լրագրողների հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից՝ Ավետիք Չալաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, այս դատական նիստում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այս դատական նիստը շինծու է, իմ կալանքը ընդամենը պատժի միջոց է եւ բացարձակ քաղաքական դրդապատճառներ ունի, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրա մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930