Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի իշխանությունների եւ Նիկոլի միջեւ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից եւ առոչինչ է». Իշխան Սաղաթելյանը՝ Ջեյհուն Բայրամովին

Հունիս 24,2022 22:30

Խաղաղությունը, որին ձգտում են բոլորը, այդ թվում նաեւ ընդդիմադիրները, Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, չի կարող լինել հայ ժողովրդի եւ հայկական պետությունների հաշվին:

Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Դիմադրության» շարժման համակարգողներից ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ այսօր Բաքվում կայացած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հանդիպմանը: Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւը խիզախություն ունեցավ եւ Հայաստանին առաջարկեց ՝ պատրաստել եւ կնքել հաշտության եւ խաղաղության պայմանագիր, ներկայացրեց այդ առիթով իրենց տեսլականները, առաջարկվել է կոմունիկացիաների ապաշրջափակում:

Իշխան Սաղաթելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ջեյհուն Բայրամովի արած արտահայտությունները այն «տեքստերն» են, որոնք վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին. «Այս հրապարակից, ի պատասխան Ադրբեջանից հնչեցված հայտարարության, մենք հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը՝ խաղաղության հասնելու ձգտումը դա խաղաղության օրակարգ չէ, դա Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել է, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է»:

Ընդդիմադիր գործիչը նկատում է՝ Ադրբեջանի որդեգրած սկզբունքները չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին, եթե դրանք չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «Առանց այդ իրավունքի հռչակման, առանց Արցախի անկախ կարգավիճակի՝ ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունության, Արցախում հայաթափման եւ ցեղասպանության։ Դա Ալիեւի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլը։ Դա Ալիեւի օրակարգն է, որը միջազգային հանրությանը ներկայացնում է իբրեւ խաղաղության օրակարգ եւ խաղաղության այդ կետի տակ փորձում են տանել Արցախի էթնիկ զտման, հայաթափման։ Այդ օրակարգը փորձում է սպասարկել նաեւ Նիկոլը։ Ուստի հայտարարում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների եւ Նիկոլի միջեւ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից եւ առոչինչ է»:

Խաղաղությունը, որին ձգտում են բոլորը, այդ թվում նաեւ ընդդիմադիրները, Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, չի կարող լինել հայ ժողովրդի եւ հայկական պետությունների հաշվին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930