Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը

Հունիս 24,2022 22:40

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները, շնորհակալություն է հայտնում դեսպան Լին Թրեյսիին և կրկին հիշեցնում է 907 Բանաձևի կասեցման վտանգների մասին

Վաշինգտոն – Պետքարտուղարությունը երեկ Կոնգրեսին է փոխանցել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման ստորագրված տարբերակը, հաղորդեց  Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Հաշվի առնելով վերջին վարչակազմի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհավասարությունը և Ադրբեջանի կողմից շարունակական թշնամական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, այս տարվա սկզբին Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցի բացահայտումների հետ մեկտեղ՝ ըստ որոնց, Պետդեպարտամենտը «ձախողեց կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող աջակցության վերանայման համար»՝ Համագումարը կտրականապես դեմ է 907 Բանաձևի կասեցմանը: Կոնգրեսը պետք է նախօրոք ծանուցվի և դիտարկի Ադրբեջանին առաջարկվող ցանկացած օգնություն, ինչպես նաև պետք է ապահովի հաշվետվողականությունը ռազմական օգնության նախկին անհամաչափության վերաբերյալ:

«Այս վարչակազմը վճռական դիրքորոշում է որդեգրել ցեղասպանության կանխարգելման հարցում՝ բազմիցս ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն, հրաժարվել 907 Բանաձևից՝ նշանակում է ավելի շատ անմեղ կյանքերի կորուստ»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսին գործի դնել իր վերահսկողությունը՝ կանխելու հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն և պաշտպանելու ԱՄՆ արժեքներն ու ամբողջականությունը»,– շարունակեցին համանախագահները:

Հարակից զարգացումներում, Համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Կովկասի հարցերով գրասենյակի ներկայիս տնօրեն Լորա Հոչլայի նշանակումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահի պաշտոնում: Համագումարը ուշադիր հետևելու է առաջադրման գործընթացին և բարձր է գնահատում Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանի Սյունիքի մարզում իր աշխատանքի համար։ Համագումարը շարունակում է կոչ անել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հաստատուն ներկայություն ապահովել այնտեղ, ինչպես նաև Արցախում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930