Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում Նիկոլի եւ Ալիեւի հայաթափման օրակարգը կիսող ու սպասարկող չկա ու չի էլ լինելու». Իշխան Սաղաթելյան

Հունիս 24,2022 22:10

«Չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին, արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա, եւ նաեւ մեր այս երկու ամիսների պայքարը արցախցուն նոր ուժ է տվել» ,- այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման համակարգող ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն՝ ամփոփելով շարժման անդամների այցը Արցախ։

Հիշեցնենք, «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել էին Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների, ԱՀ պաշտոնաթող նախագահների եւ արցախցիների հետ:

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ արցախցին ամուր է, պինդ է եւ կանգնած է հանուն իր հայրենիքի:

«Մենք պատերազմից հետո բազմաթիվ անգամներ եղել էինք Արցախում, բայց երկու օր առաջ Արցախում տեսած մթնոլորտն այլ էր։ Կարող ենք փաստել, որ Արցախում եւս ձեւավորված են դիմադրության օջախներ, Արցախի ժողովուրդը տեր է իր հայրենիքին  ու երբեք ու որեւէ պարագայում չի կարող ընդունել որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հաջորդ արձանագրումն այն է, որ ապրիլի 14-ին, ԱԽ խորհրդարանի տարածած հայտարարությունը, որտեղ հստակ նշված են բոլոր կարմիր գծերը, դա Արցախի ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն է՝ անկախ տեղից, դիրքից, քաղաքական, անգամ անձնական տարաձայնություններից: Նա պատասխանատու կերպով հայտարարեց. «Արցախում Նիկոլի եւ Ալիեւի հայաթափման օրակարգը կիսող ու սպասարկող չկա ու չի էլ լինելու»։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց նաեւ, որ Արցախի քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առաջիկայում «Դիմադրության» շարժման համակարգող խորհուրդներ ձեւավորվել նաեւ Արցախում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930